Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող օփենում 7 տուրից հետո վաստակել է 6 միավոր և գլխավորում է աղյուսակը:
Նույնքան միավոր ունի նաև միջազգային վարպետ Ռադոսլավ Դիմիտրովը (Բուլղարիա), բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցոցանիշներով:
Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր: Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:










































