Վալենսիայի քաղաքային խորհուրդի ղեկավար Ալֆոնսո Ռուսը հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթի»-ի սեփականատեր Սուլեյման ալ Ֆահիմն իրեն առաջարկել է գնել «Վալենսիա» ֆուտբոլային ակումբը:
«Ալ Ֆահիմն իմ աշխատասենյակում էր: Նա ասաց, որ հետաքրքրված է «Վալենսիա»-ն գնելու գաղափարով:
Սկզբում նա ցանկանում է ծանոթանալ ակումբի ֆինանսական դրությանը»,- Ռուսի խոսքերը մեջբերում է Insidespanishfootball-ը:






































