Բրիտանական Caughtoffside պարբերականը տեղեկացնում է, որ Հենրիխ Մխիթարյանը շաբաթվա սկզբից գտնվում է Լոնդոնում: Պարբերականի տեղեկություններով՝ Մխիթարյանը Tower Hill կայարանի մոտ գտնվող Novotel հյուրանոցում բանակցում է «Լիվերպուլ»-ի հետ:
Նշվում է, որ Մխիթարյանին «Լիվերպուլ»-ում ցանկանում է տեսնել ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, ով մեծ հույսեր է կապում Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպանի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերի դիմաց «Շախտյոր»-ին 25 մլն եվրո վճարել:









































