Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ես արդեն չեմ աշխատում Հենրիխի հետ: Որքան գիտեմ՝ նրան արգելել են շփվել ինձ հետ: Գիտեմ, թե ով է Հենրիխին ներքաշում այս քաշքշուկի մեջ: Դա իտալացի գործակալ Մինո Ռայոլան է:
Նրանք դեմ են դուրս եկել «Շախտյոր»-ին, բայց չեմ կարող ասել, թե ինչ վրա են հույս դրել: Հավանաբար ցանկանում են, որ «Շախտյոր»-ը և Հենրիխին զիջի «Լիվերպուլ»-ին:
Սերգեյ Պալկինն ասում է, որ անգլիացիներն առաջարկ չե՞ն արել: Չգիտեմ, ես այլ տեղեկատվություն ունեմ: Բայց իրադարձությունները կաող են այնպես զարգանալ, որ Մխիթարյանն ու Ռոյալոն կարող են զղջալ, որ բախվել են «Շախտյոր»-ի հետ»:








































