Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կողմնակիցները Հռոմում անցկացրել են բողոքի ակցիա՝ «Մենք բոլորս մարմնավաճառներ ենք» կարգախոսով: Այս մասին գրում է The Guardian-ը:
Ինչպես հիշեցնում է թերթը, Միլանի դատարանը քաղաքական գործչին դատապարտել է 7 տարվա ազատազրկման, այսպես կոչված, «Ռուբիի գործով»:
Բեռլուսկոնիին մեղադրում էին Քարիմա Էլ-Մարուտի՝ Սրտակեր Ռուբի մականունով հայտնի անչափահաս մարոկկացի աղջկա հետ ինտիմ կապ ունենալու մեջ:
Հռոմում բողոքի ակցիան անցկացվել է Siamo tutti puttane («Մենք բոլորս մարմնավաճառներ ենք») կարգախոսի ներքո:
Ակցիան ավարտվել է Rolling Stones-ի Ruby Tuesday երգի կատարմամբ, որի անվանումը տվյալ դեպքում կարելի է թարգմանել որպես «Ռուբիի երեքշաբթի»:








































