«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ցանկանում է կարիերան ավարտել կատալոնական ակումբում: Հիշեցնենք, որ տաղանդավոր իսպանացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կավարտվի 2015 թվականին:
«Իմ երազանքն է ավարտել կարիերաս «Բարսելոնա»-ում: Այդ առումով ոչինչ չի փոխվել: Չեմ կարծում, թե այն երկարաձգելու գործում որևէ խնդիր կծագի: Հուսով եմ, որ ամեն ինչ արագ կավարտվի»,- Goal. com-ը մեջբերում Ինյեստայի խոսքը:
Հավելենք, որ Անդրես Ինյեստան հանդես է գալիս կատալոնական ակումբում 2002 թվականից: Նա 300 հանդիպում է անցկացրել «Բարսելոնա»-ի կազմում:









































