«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ ակումբը կվաճառի հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերը միայն պայմանագրով նախատեսված 63 մլն եվրոյի դիմաց:
«Մենք չենք ցանկանում վաճառել Կավանիի տրանսֆերը: Ակումբի նախագահի հետ ձգտում ենք, որ Կավանին շարունակի ելույթները «Նապոլի»-ում:
Նրա պայմանագրով նախատեսված է նվազագույն հրաժարագին, և եթե ֆուտբոլիստը լքի ակումբն, ապա միայն այդ գումարի դիմաց»,- ասել է Բենիտեսը:








































