Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը երեքշաբթի ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Էնդրու Մարիսոնին: Այս մասին հայտնում է newsazerbaijan.ru-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում ռազմա-քաղաքական իրավիճակը:









































