Պակիստանցի թալիբները որոշել են ստեղծել ստորաբաժանում, որը երկրի տարածքում հարձակումներ կիրականացնի արտասահմանցի քաղաքացիների վրա՝ հայտնում է BBC-ն:
Այդպիսով ահաբեկիչները որոշել են արձագանքել միջազգային հանրության կողմից ամերիկյան անօդաչու սարքերի հարձակումների օրինականացմանը:
Միաժամանակ պակիստանցի զինվորականները ռուս ալպինիստներին տարհանել են այն շրջանից, որտեղ գնդակահարվել են արտասահմանցի զբոսաշրջիկները՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Գիլգիտից տարհանվել է 8 ռուս և հատուկ չվերթով տեղափոխվել Իսլամաբադ:
Ներկայում որոշվում է հայրենիք նրանց վերադարձի հարցը:
Հիշեցնենք. անցած հանգստյան օրերին Պակիստանի հյուսիսում՝ լեռնային շրջանում, պակիստանցի թալիբները սպանել էին 10 արտասահմանցի ալպինիստների:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ալպինիստների և այլ զբոսաշրջիկների մուտքը Պակիստանի հյուսիս շուտով կփակվի:









































