Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2012/13թթ առաջնության արդյունքներով «Բանանց»-ը զբաղեցրեց վերջին տեղը և դուրս մնաց մրցաշարից:
Սակայն մեր թիմը շարունակելու է իր ելույթները բարձրագույն խմբի մրցաշարում: Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստից հետո, պարզ է դարձել, որ գործկոմը հնարավորություն է տվել «Բանանց»-ին շարունակել հանդես գալ բարձրագույն խմբում:
Այդ մասին տեղեկացնում է «Բանանց»-ի պաշտոնական կայքը:









































