Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Հիշեցնենք, որ մինչ այդ հայկական և ռուսական կողմերի միջև ստորագրվել էին ռազմատեխնիկական համագործակցության մի շարք համաձայնագրեր:
Պարոն Պատրուշևի խոսքով Հայաստանի ու Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհուրդներն ակտիվորեն համագործակցում են: Ներկայումս էլ արդեն մշակում են 2014-2015 թվականների համագործակցության ծրագիրը, այն հարցերի շուրջ, որոնք երկկողմանի հետաքրքրություններ են ներկայացնում:
«Բացի այդ՝ Հայաստանի հետ մենք ունենք ռազմավարական հարաբերություններ, այս այցի ընթացքում մենք այցելեցինք ռուսական ռազմաբազա, համոզվեցինք, որ մեր զինվորականները, բանակն ու սահմանապահները հուսալիորեն ապահովում են Հայաստանի անվտանգությունը, այդ առումով դուք որևէ անհանգստություն չպետք է ունենաք: Այստեղ անվտանգության ապահովման առումով կան բավարար միջոցներ և ուժ: Մենք միասին դա ստուգել ենք»,-ասել է Պատրուշևը:
Մանրամասները կարդացեք՝ aravot.am-ում:











































