Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի մասին:
Հիշեցնենք, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի 3 խաղերում մեկնարկային կազմում խաղադաշտ են դուրս եկել Իսպանիայի ընտրանու 3 դարպասապահները:
Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում մեկնարկային կազմում էր Կասիլյասը, Թաիթիի ընտրանու դեմ մրցավեճում՝ Պեպե Ռեյնան, Իսպանիա – Նիգերիա հանդիպմանը՝ Վիկտոր Վալդեսը:
«Վիճակագրությունը վկայում է, որ Կասիլյասը 140 խաղ է անցկացրել Իսպանիայի հավաքականում, Ռենան, եթե չեմ սխալվում՝ 27: Մենք ունենք հիանալի 3 դարպասապահներ, բայց Կասիլյասը մնում է մեկնարկային կազմում խաղալու գլխավոր թեկնածուն»:









































