Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի ամենակոպիտ խաղացողը Բրազիլիայի հավաքականի երեք գոլերի հեղինակ Նեյմարն է: Նա 13 անգամ կաննոների խախտում է թույլ տվել` մրցակիցների նկատմամբ:
Բրազիլացիների ֆուտբոլիստ Օսկարն այդ ցուցանիշով երկրորդն է: Նա խախտել է կանոնները 9 անգամ:
Սակայն Նեյմարը նաև այն ֆուտբոլիստն է, ում նկատմամբ մրցակիցներն են ավելի հաճախ խախտել կանոնները: Հակառակորդը «վնասել է» տաղանդավոր ֆուտբոլիստին 18 անգամ: Մարիո Բալոտելին մրցակիցների դեմ պայքարում տուժել է 17 անգամ:











































