Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

Պռոշյանում հիմնական պայքարը կգնա սպանված գյուղապետի նախկին ՀՀԿ-ական մրցակցի և ՀՅԴ թեկնածուի միջև

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ապրիլի 2-ին ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի դաժան սպանությունից հետո գյուղապետի արտահերթ ընտրություններն անց են կացվելու հուլիսի 14-ին:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ պայքարը հիմնականում ընթանալու է Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ինքնառաջադրված ՀՅԴ անդամ Վովա Սահակյանի և 2012-ին Պռոշյանի համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանի միջև: Մյուս թեկնածուներն են անկուսակցականներ՝ «ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը, «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ-ի տնօրեն Ցոլակ Գրիգորյանն ու Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը:

«Բոլորին ճանաչում ենք, բոլորը մեր գյուղի բնակիչներ են, բոլորը լայն ընտրության հնարավորություն կունենան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վովա Սահակյանը:

Նա նշեց, որ ընտրություններում իր հաղթելու հնարավորությունները շատ մեծ է գնահատում: Վովա Սահակյանն իրեն հաղթող թեկնածու է համարում, քանի որ, ինչպես ինքն է ասում, գործով են արդեն ապացուցել. «Գալիս ենք նույն թիմով, որը երեք ընտրություններ է հաղթել, և գալիս ենք նույն պլատֆորմով, նույն ծրագրերով, որոնք ժողովուրդը տեսել է, և ինչը կունենա իր շարունակականությունը Մուրադյան Հրաչի եղերական մահից հետո»։ Նա նշեց, որ Հրաչ Մուրադյանը բոլորի գյուղապետն է եղել՝ և՛ իրեն ձայն տվողի, և՛ ձայն չտվողի:

Պատասխանելով այն հարցերին, թե Պռոշյան գյուղի 90 տոկոսը ՀՅԴ ադամնե՞ր են, արդյոք դա՞ է ձեզ հաղթելու հույս ներշնչում, Վովա Սահակյանը նկատեց, որ Պռոշյան գյուղն անկախ, ազատ մտածող մարդկանցով բնակեցված համայնք է, Պռոշյանն ազատամարտին հարյուրից ավելի մասնակցություն է ունեցել, տվել է Արցախի հերոս Պետոյին, տվել է Մուրադյան Հրաչին և մյուսներին. «Այստեղ ըմբոստ և ազատ մարդիկ են: Հրաչ Մուրադյանը եղել է ՀՅԴ ներկայացուցիչ, բայց նա եղել է ամբողջ գյուղի ղեկավարը, իր համար բոլոր պռոշյանցիները հավասար են, և այսօր էլ մեր աշխատակազմում երեք-չորս կուսակցականներ կան, մնացածը ազատ-անկախ մտածող մարդիկ են, բոլորն էլ տարբեր կուսակցություններ ներկայացնող»:

Այնուամենայնիվ, նա նշեց, որ ներքին լարվածություն կա, քանի որ եղերական սպանությամբ համայքնի ղեկավար է մահացել. «Իհարկե սպասում կա, իհարկե ոչ մեկը հանգիստ չէ, բոլորը սպասման մեջ են։ Նախաքննությունը գնում է, և մենք վստահ ենք, որ գործը կբացահայտվի, և մեղավորները կստանան արժանի պատիժը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում