Մանկական աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից և նշվում է ամեն տարի հունիսի 12-ին: Օրացույցում օրը ներառելու գաղափարը ծնվել է 1997թ. Ամստերդամում և Օսլոյում անցկացված մանկական աշխատանքի վատագույն եղանակների դեմ պայքարի հարցերով անցկացված համաժողովից հետո:
Այդ միջոցառումները հասարակության ուշադրությունը հրավիրեցին մանկական աշխատանքի վերացման համար անհրաժեշտ գլոբալ ջանքերի վրա: Երեխաների աշխատանքի վատագույն ձևերի վերացման մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության ընդունած կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո բազմիցս օգնություն է տրամադրվել շատ աշխատող երեխաներին, սակայն անելիքներ դեռ շատ կան:








































