Լոնդոնի «Չելսի»-ն շուտով կավարտի բանակցությունները «Ռոմա»-ի հետ: Կողմերը համաձայնության են հասել հռոմեական ակումբի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանի տրանսֆերի ձեռքբերման հարցում:
Mediaset-ի տեղեկությունների համաձայն` լոնդոնյան ակումբը համաձայնել է 45 մլն եվրո վճարել 28-ամյա բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Նախորդ մրցաշրջանում Նաինգոլանը մասնակցել է 42 խաղի` դառնալով 6 գոլի և գոլային 2 փոխանցման հեղինակ:






































