Սիրիացի ընդդիմադիր ցանցահենները կոտրել են «Ֆլոուփարք» զվարճանքների այգու կայքը, որը գտնվում է Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում, և այնտեղ տեղադրել են Սիրիայում ընթացող մարտական գործողությունների կադրեր՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Ցանցահենները կայքում անգլերենով և արաբերենով հրապարակել են նաև ուղերձ: Դրանում չարագործները գրել են, որ իրենց գործողություններով նրանք ցանկանում են դիմել միջազգային հանրությանը և գրավել այլ երկրների կառավարությունների ուշադրությունը Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարումներին և սիրիացի երեխաների կյանքը վտանգված լինելու փաստին:
Հաղորդագրության տակ նրանք հրապարակել են պայթյունների և փոխհրաձգությունների կադրերով տեսանյութեր:
Ներկա պահին կայքից ջնջվել է ուղերձը, աշխատանքներ են տարվում կայքի նախկին տեսքը վերականգնելու ուղղությամբ:






































