Ամերիկացի երգչուհի, «Ձայն» (The Voice) նախագծի մասնակից Քրիստինա Գրիմին մահացել է Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում համերգից հետո նրա վրա կատարված հարձակման արդյունքում ստացած վնասվածքներից:
«Խորը վշտով հայտնում ենք, որ երգչուհի Քրիստինա Գրիմին մահացել է ստացած վնասվածքներից»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է Օրլանդոյի ոստիկանությունը:
Կրակոցները տեղի են ունեցել Plaza Live համերգասրահում, Որտեղ Գրիմին ելույթ է ունեցել Before You Exit խմբի հետ: Հարձակվողը մոտեցել է երգչուհուն ինքնագիր տալու ժամանակ և կրակել է նրան, որից հետո ինքնասպանություն է գործել:
Հարձակման պատճառները առայժմ հայտնի չեն:









































