Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար, համաշխարհային ֆուտբոլի կենդանի լեգենդ Լիոնել Մեսսին այսօր տոնում է իր ծննդյան 26-րդ տարեդարձը:
2004 թվականից մինչ այժմ Լեոն «Բարսելոնա»-ի կազմում անցկացրած 246 խաղում 215 գոլ է խփել: Արգենտինայի ազգային հավաքականում Մեսսին անցկացրել է 84 հանդիպում և խփած գնդակով` աչքի ընկել 35 անգամ:
Մեսսին 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, 5 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր, 3 անգամ՝ ՉԼ գավաթաիր, 2 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, 2 անգամ՝ աշխարհի ակումբային չեմպիոն:
Արգենտինայի ընտրանու կազմում Մեսսին դարձել է Օլիմպիական չեմպիոն: Վերջին 4 տարիներին Մեսսին 4 անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:








































