Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ` 47-ամյա թուրք գրող ու լրագրող Հասան Ջեմալի նկատմամբ բացվել է երկրորդ հայցը, ով հայ ժողովրդի դահիճներից Ջեմալ փաշայի թոռն է:
Հասան Ջեմալը մեղադրվում է «նախագահին վիրավորելու» համար: Դրա համար պահանջվում է նրան ազատազրկման դատապարտել 1-4.8 տարի ժամկետով: 2016 թվականի հունվարի 4-ին Հասան Ջեմալը դատապարտել էր կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ձգտումները:
Ընդգծվում է, որ դա Հասան Ջեմալի դեմ բացված դատական երկրորդ հայցն է:







































