Հենրիխ Մխիթարյանի` «Լիվերպուլ» տեղափոխության շուրջ նոր բարդություններ են ծագել:
Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ ֆուտբոլիստի ստարագրած պայմանագրով նախատեսված է ոչ ավանդական հրաժարագին: Այդ մասին տեղեկացնում է Sportbox.ru-ն` հղում անելով Armfootball.com-ին: Այլ ակումբ տեղափոխության դեպքում Մխիթարյանն անձամբ պետք է վճարի 30 մլն եվրո: Դոնեցկի ակումբի ղեկավարներն էլ, իրենց հերթին, ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ոչ թե 30, այլ 40 մլն եվրո են պահանջում:
«Լիվերպուլ»-ը չի կարող փոխանցել Մխիթարյանին նրա հրաժարգնի վճարման համար անհրաժեշտ գումարը: Այլ դեպքում ակումբը ստիպված կլինի բացատրություն տալ իրավապահ մարմիններին, թե ինչու է ֆիզիկական անձին այդքան գումար փոխանցել:











































