Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում տղամարդը, ով փորձել է լողափին մայրամուտի լուսանկար անել, ընկել է ժայռի դիտահարթակից ու մահացել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ոստիկանության տվյալներով՝ 68-ամյա Մարկ Սայմոնն ընկել է 12 մետր բարձրությունից կնոջ հետ Sand Beach լողափում հանգստի ժամանակ։ Ամերիկացին կնոջը թողել էր մեքենայում, որպեսզի ինքը բարձրանար և լուսանկարեր մայր մտնող արևը։ Նա տևական ժամանակ չի վերադարձել, ինչի պատճառով կինը դիմել է պատկան մարմիններին։









































