Գերմանիայի հավաքականի մարզման ժամանակ պաշտպան Անտոնիո Ռուդիգերը վնասվածք է ստացել ու բաց է թողնելու ֆուտբոլի Եվրոպայի 2016թ․ առաջնությունը։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ թիմի երեկվա մարզմանը ֆուտբոլիստը ստացել է ծնկի խաչաձև կապանների կտրվածք։ Նրա փոխարեն Գերմանիայի հավաքականին կմիանա Լևերկուզենի «Բայեր»-ի պաշտպան Ջոնթաթն Տան։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը «Եվրո-2016»-ում մեկնարկելու է Ուկրաինայի ընտրանու հետ խաղով։









































