ԱԺ-ու շարունակվում է 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Հարակից զեկուցող, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանին հարցեր ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հետաքրքրվելով. «Ինչո՞վ կպայմանավորեք երկու մլրդ և չորս հարյուր մլն նվիրատվությունները ՀԿ-երին, իսկ հետո ճշտված պլան եք ընդունում, որը այդ գումարը բարձրացվում է ինը մլրդ-ից ավելի, ու արդյունքում այդ պլանը կատարվում է: Ուզում ենք հասկանալ՝ էդ ի՞նչ կարիքներ կան, ինչո՞վ էր պայմանավորված այդ անհրաժեշտությունը, ունե՞ք այդ ՀԿ-ների ցանկը եւ նաեւ կուզենք իմանալ՝ լրացուցիչ վարկային ի՞նչ միջոցներ են եղել»:
Լևոն Զուրաբյանի հարցերին Գագիկ Մինասյանը չպատասխանեց, ասելով, որ այդ հարցերը հանագամանորեն քննարկվել են մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում, և ճիշտ կլիներ այդ հարցերն ուղղել այն ժամանակ: Նա կարող է իր հարցերի պատասխաններն ստանալ՝ համապատասխան գրասենյակից՝ Պետական կառավարության համապատասխան ներկայացուցչի կողմից:
Լևոն Զուրաբյանը դժգոհություն հայտնեց, որ իր երկու պարզ հարցերին պատասխան չտրվեց: «Լիագումար նիստում քննարկումն ավելի բարձր կարգավիճակ ունի, ուստի այդ հղումը կատարելու որևէ արդարացում չունենք»,- դժգոհեց Զուրաբյանը:
Ի պատասխան՝ Գ. ՄԻանսյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ դուք պետք է ինձ ասեք, թե ինչ իրավունք ունեմ կամ չունեմ: Ես Ձեզ հորդորում եմ, Ձեր հարցերի պատասխանը ստանալու լավագույն ճանապարհն այն է, ինչ նշեցի»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































