Դանիական Politiken-ի փոխանցմամբ` Կոպենհագենի արվեստների ազգային թանգարանում վերանայել են 14 կտավների «նեգր» բառով գրառումը, և դրանք լրացրել են ավելի չեզոք բառով՝ «աֆրիկացիով»:
«Մենք ուսումնասիրել ենք մեր տվյալների բազան, որպեսզի դիտարկենք թե այնտեղ կան բառեր, որոնք այսօր վիրավորական են և հնացած: «Նեգր» բառը մենք գտել են 13 անգամ և այն փոխել «աֆրիկացիով»,- պարզաբանել է թանգարանի հետազոտությունների պատասխանատու Պիտեր Նյոգոր Լարսենը:











































