Սպասվում է, որ հաջորդ շաբաթվա մեկնարկին «Ինտեր»-ը կարող է պայմանագիր կնքել «Պարմա»-ի հարձակվող Իսհակ Բելֆոդիլի հետ:
«Ներաձուրիներ»-ը տաղանդավոր ալժիրցուն թիմ հրավիրելու համար կծախսեն 10 մլն եվրո, ինչպես նաև մեկ տարի ժամկետռով «Պարմա»-ին վարձավճարով կհանձնեն Մատիաս Սիլվեստրեի և Անտոնիո Կասանոյի տրանսֆերները:
«Մենք աշխատում ենք այդ տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ: Լավատեսորեն ենք տրմադարված»,- նշել է «Պարմա»-ի տնօրեն Պիետրո Լեոնարդին:











































