Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

«Հոր» հին ու նոր ալիբին

Տարիներ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը Արցախում տեղի ունեցած տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել էր, որ անհերքելի Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ Ղարաբաղում տնտեսության զարգացման տեմպը և կենսամակարդակը ավելի բարձր լինեն, քան Հայաստանում:

Տրամաբանությունը հուշում է, որ Ղարաբաղն ավելի ամուր ու հուսալի է, եթե ամուր և հուսալի է Հայաստանը: Եթե Հայաստանի տնտեսությունն աճում է, եթե Հայաստանում կենսամակարդակը բարձր է, ապա Ղարաբաղը դրանից շահում է ինքնաբերաբար: Հզոր և զարգացած Հայաստանն է հզոր և զարգացած Ղարաբաղի գրավականը: Գնահատելի է այն հոր անձնվիրությունը, որն ինքը չի ուտում, այլ ուտելիքը տալիս է երեխաներին: Սակայն դա ամենևին առողջ իրողություն չէ, քանի որ երեխաների պաշտպանը առողջ և ամուր հայրն է:

Հետևաբար ճիշտն այն է, որ հայրը երեխային չկերակրի իր հաշվին, այլ լինի «կեսարինը` կեսարին, Աստծունը` Աստծուն»: Այլ հարց է, որ հայրը պարզապես ուժ չունի իր ուտելիքն իր համար ապահովել, իսկ երեխայինը` երեխայի: Բայց ազգերն ու հասարակությունները, թերևս, կենցաղում գիտակցելով այդ երևույթի բարդությունը, որն ունի նաև բարդ հոգեբանական ենթաշերտեր, պետականության պարագայում գտել են դրանից ապահովագրվելու ձևն ու մշակել են «հոր» փոփոխության մեխանիզմներ: Այն իշխանությունը, որը չի կարողանում երկիրը երկիր դարձնել, հզորացնել պետությունն ու բարձրացնել կենսամակարդակը, հեռանում է ընտրության միջոցով, ոչ թե փորձում է գտնել օբյեկտներ, տվյալ դեպքում ի դեմս Արցախի, որոնց վրա է բարդում իր անկարողությունը: Իսկ Տիգրան Սարգսյանի խոսքի դեպքում անկարողությունը երևում էր ակնհայտորեն: Քանի որ չեն կարողանում զարգացնել Հայաստանը, քանի որ Հայաստանը գահավիժում է իշխանության վարած տնտեսական քաղաքականության, ինչպես նաև ընդհանրապես կառավարման ամենակեր տրամաբանության հետևանքով, պետք է ելքը որոնել Արցախի մեջ: Եվ Տիգրան Սարգսյանը դեռ 2009-ին գտավ ելքը` զարգացնենք Արցախն ավելի, քան Հայաստանը:

Խնդիրն այն է, որ գոնե մինչև վերջերս, թեկուզ և վերջին տարիներին ընդամենը ձևականորեն, առանց կոնկրետ քայլերի և խոսքից գործի անցնելու, բայց իշխանությունը գոնե ընդունում էր, որ ուժեղ և պաշտպանված Ղարաբաղի երաշխավոր կարող է լինել միայն ուժեղ և պաշտպանված Հայաստանը: Այսինքն` թեկուզ միայն խոսքի մակարդակով, բայց ընդունվում էր, որ Հայաստանը պետք է հզոր և զարգացած լինի, որ զարգանա և հզորանա Ղարաբաղը: Այժմ իշխանությունն այլևս նույնիսկ խոսքով կարիք չի զգում պահել այդ մոտեցումը: Դրա պատճառը հենց այն է, որ պետք է օրինակ Արցախի զարգացման անհրաժեշտության ելակետով բացատրել, թե ինչու են բզկտում Հայաստանը: Այսինքն` այլևս նաև Արցախը վարչախմբի համար բացահայտորեն դառնում է իշխանության լեգիտիմացման միջոց, ինքնահաստատման օբյեկտ, հասարակության բերանը փակելու գործիք: Եթե առաջ Ղարաբաղի կարգավորումն էր ծառայում այդ նպատակին, ապա այժմ Ղարաբաղն ինքը` իր կենցաղով և կենսամակարդակով: Լավ կյա՞նք եք ուզում, տնտեսության զարգացո՞ւմ, կենսամակարդակի ա՞ճ: Իսկ դուք, որ ուզում եք այդ ամենը, գիտե՞ք, արդյոք, որ կա նաև Արցախ: Համաձա՞յն եք, արդյոք, օրինակ Արցախի հաշվին զարգանալ, աճել, բարգավաճել: Ո՞ր մի հայն այդ դեպքում կասի` այո: Սրանից հետո, երբ Հայաստանի որևէ քաղաքացի Հայաստանի կյանքի հետ կապված որևէ դժգոհություն ներկայացնի Հայաստանի կառավարությունից, ապա կնշանակի, որ նա դժգոհում է նրանից, որ կառավարությունն ամեն ինչ անում է ոչ թե Հայաստանի, այլ Արցախի զարգացման համար: Պատկերացնո՞ւմ եք, արդյոք, այն խորը վտանգը, որ պարունակում էր իր մեջ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախադասությունը, որ նա արտաբերել է տարիներ առաջ Ղարաբաղում:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում