Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը մտադիր է շարունակել համագործակցությունն առաջատար Լիոնել Մեսսիի հետ։ Կատալոնական ակումբում շատ են ցանկանում, որ Մեսսին կարիերան ավարտի թիմում։ Sport.es-ի փոխանցմամբ՝ Մեսսիին կառաջարկվի նոր պայմանագիր։
Պայմանագիրը կգործի մինչև 2022թ․։ Այսպիսով՝ եթե հարձակվողն ընդունի առաջարկը, ապա առնվազն մինչև 35 տարեկանը կարող է հանդես գալ Իսպանիայի գործող չեմպիոնի կազմում։
Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2018թ․։










































