Թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչության գործակալ Ջեյմս Ուոթսոնը սպանվել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում, երբ փորձել է վնասազերծել հանցագործին:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով Կոլումբիայի ոստիկանության տվյալները, Ուոթսոնը ճաշել է քաղաքի հայտնի թաղամասերից մեկում, որից հետո նստել է տաքսի, որի վարորդը փորձել է կողոպտել նրան: Ուոթսոնը դիմադրություն է ցույց տվել և դանակի հինգ հարված ստացել: Ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է, որ այս հանցագործությունն անպատիժ չի մնա: Երկրի իշխանությունները 26 հազար դոլարի պարգևատրում են խոստացել տեղեկատվության համար, որը կօգնի բացահայտել ամերիկացի գործակալի սպանությունը:
Ուոթսոնը Բոգոտա էր ուղարկվել հատուկ հանձնարարությամբ: Գործակալը համարվում է ծառայության վետերան, քանի որ ունի 13 տարվա աշխատանքի փորձ: Նախքան Կոլումբիան նա ծառայել է Աֆղանստանում:







































