ՖԻՖԱ-ի ղեկավարությունը պատրաստ է այլ երկրում անցկացնել Կոնֆեդերացիաների գավաթի 2013 թվականի խաղարկության կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը` Բրազիլիայում շարունակվող բողոքի զանվածային ցույցերի պատճառով:
Բրազիլական լրատվամիջոցները հայտնում են, որ կազմակերպության ղեկավարները նախատեսում են ավարտել մրցաշարի խմբային փուլը Բրազիլիայում: Սակայն եթե ցույցերը շարունակվեն, ինչի պատճառով էլ հնարավոր չլինի ապահովել անվտանգությունը, կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կտեղափոխվեն այլ երկրներ:
Կոնֆեդերացիների գավաթի խաղարկության վճռորոշ հանդիպումների անցկացման հնարավոր վայր կարող են լինել ԱՄՆ-ը, Չինաստանը և եվրոպական որոշ երկրներ:







































