Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Վրաստանի եվրոպական ինտեգրումը:
Այս մասին երկուշաբթի հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը: Նրա հաղորդմամբ` երկու երկրների առաջնորդների զրույցի գլխավոր թեման եղել է Վրաստանի եվրոպական ինտեգրումը:
Վրաստանի վարչապետը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է վիզային ռեժիմի ժամանակին վերացման կարևորությունը:







































