ԱԺ-ում այսօր «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս նախագծից կարող է տպավորություն ստեղծվել, որ ԱԱԾ-ից կադրերի արտահոսք կա. «Ուզում եմ հետաքրքրվել՝ սերնդափոխության խնդիր ևս կա՞: Մամուլում բազմիցս հնչել է ու ինքս անձամբ տեսել եմ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակների պատերին Ֆելիքս Ձերժինսկու պատկերը: Խնդիրն այն չէ՝ դա լավ է, թե վատ է, այլ արժեհամակարգի ու ծառայության ընկալման հետ կապված խնդիրներ կարող են լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում: