Ռեփեր Քանյե Ուեսթի հազարավոր երկրպագուներ անկարգություններ են սարքել այն համերգասրահի մերձակայքում, որտեղ, ինչպես նրանք էին ակնկալում, արտիստը հանպատրաստից համերգ կտա՝ հայտնում է BBC-ն:
Քանյե Ուեսթը սոցցանցերում հայտնել էր, որ պատրաստվում է համերգ տալ նահանգային պարահանդեսի չեղարկումից հետո, որին նա պետք է ներկա լիներ: Գաղտնի համերգը պետք է սկսվեր գիշերվա ժամը 2-ին։
Ուեբսթեր-Հոլ սրահի մոտ, որը կարող է տեղավորել մեկուկես հազարից ոչ ավելի հանդիսատեսի, ժամանել էին ավելի քան 4 հազար երկրպագուներ:
Նրանք բարձրանում էին ավտոմեքենաների, աղբաբաքերի և շինարարական կոնստրուկցիաների վրա՝ հույս ունենալով տեսնել աստղի համերգը:
Չափազանց մեծ թվով ներկաների պատճառով կազմակերպիչները հարկադրված են եղել չեղարկել շոուն:
Մինչ այդ Ուեբսթեր-Հոլի մերձակա փողոցները լեփ-լեցուն էին մարդկանցով. ավելի քան երկու ժամ է պահանջվել, որպեսզի բազմությանը համոզեն ցրվել։








































