Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը հունիսին կներկայացնի ԵՄ-ի ու Թուրքիայի միջև միգրացիոն ծրագրի իրագործման հարցում առաջընթացի մասին հերթական զեկույցը, որում տեղ կգտնեն վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարները: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի՝ ներգաղթի ու ներքին հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Տովե Էռնստը:
Նա նկատել է, որ Թուրքիան նախորդ շաբաթներին վավերացրել է Հետընդունման մասին համաձայնագիրն ու օրենք է ընդունել տվյալների պաշտպանության մասին:
Թուրքիան, սակայն, շարունակ հրաժարվում է վերանայել իր հակաահաբեկչական օրենսդրությունը:







































