«Մալագա»-ի կիսապաշտպան Իսկոն հայտարարել է, որ մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը կարող է հայտնել, թե որ ակումբում է շարունակելու կարիերան:
«Ես գերադասում եմ մեկնաբանություններ չանել ապագայիս վերաբերյալ: Սակայն ամեն ինչ կարող է որոշված լինել կիրակի օրը»,- ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Իսկոն որոշել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվել:







































