Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին վստահ է, որ թիմի հարձակվող Նեյմարն արդեն իսկ աշխարհի լավագույն 3 ֆուտբոլիստներից մեկն է:
«Նեյմարն աշխարհի լավագույն 3 ֆուտբոլիստներից մեկն է: Բրազիլիայում բոլորս գիտենք, թե ինչի է նա ընդունակ: Մենք արդեն ականատես ենք եղել նրա ցուցադրած հիանալի խաղին:
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանակներում Նեյմարը 2 գոլ է խփել` գրավելով Ճապոնիայի և Մեքսիկայի ընտրանիների դարպասը:








































