Իսպանական «Սևիլիա»-ի 20-ամյա հարձակվող Լուիս Ալբերտոն այսօր բուժզննում կանցնի «Լիվերպուլ»-ում, որից հետո 4 տարվա պայմանագիր կստորագրի: Տրանսֆերի արժեքը կկազմի 8 մլն եվրո:
«Ուրախ եմ, որ տեղափոխվում եմ «Լիվերպուլ»: Ինձ նոր մարտահրավեր է սպասում: Նոր ակումբում հարմարվելու համար ժամանակ է հարկավոր:
Կարծում էի, որ հաջորդ մրցաշրջանում հանդես եմ գալու «Սևիլիա»-ում, բայց եղավ «Լիվերպուլ»-ի առաջարկն ու ամեն ինչ փոխվեց»,- հայտարարել է Ալբերտոն:








































