Իրանը պատրաստ է ուղիղ մարտ վարել ԱՄՆ-ի հետ՝ հայտարարել է Իրանի բանակի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մասուդ Ջազաերին: Այս մասին հայտնում է trend.az-ը:
«Մենք պատրաստ ենք մարդկությանը ազատել պատերազմ փնտրող և գերակայություն սիրող ԱՄՆ-ի քաղաքականությունից իրական և ուղիղ մարտում»,- ասել է գեներալը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահի թեկնածուի վերջին հայտարարության: Այս մասին հայտնում է Press TV-ն:
Հինգշաբթի օրը Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ չնայած միջուկային գործարքին՝ ԱՄՆ-ը կկանխի միջուկային զենքին Իրանի հասանելիությունը՝ այդ հարցում թույլ տալով ռազմական միջամտություն:
Ջազաերին այդ հայտարարությունը անվանել է պարզապես քարոզչական արշավ: «Մեր ժողովուրդը և զինված ուժերը երբեք չեն եղել պատերազմի կողմնակից, սակայն տեսադաշտից բաց չեն թողնի դրան պատրաստ լինելու անհրաժեշտությունը»,- ասել է նա:









































