Լեհաստանի մաքսային ծառայությունը ուժեղացրել է վերահսկողությունը Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին հաղորդվում է Կալինինգրադի մարզի մաքսայինի կայքում:
Ուժեղացված միջոցառումները վերաբերում են ռուս-լեհական սահմանը հատող անձանց: Ուստի անցակետերում հնարավոր են դժվարություններ:
Լեհ մաքսայինների որոշումը կապված է առաջիկայում Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և Երիտասարդության համաշխարհային օրվա հետ:











































