Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Ռիբեյրան-Պրետու քաղաքում սոցիալական պայմանների դեմ բողոքի ցույցեր անցկացնող բազմության մեջ մեքենա է մխրճվել: Այս մասին հայտնում է Globo-ն:
Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս չորսը ստացել են վնասվածքներ: Վարորդը դեպքի վայրից թաքնվել է:
Զոհը քաղաքի 18-ամյա բնակիչ է:
Արդեն մի քանի օր երկրի 80 քաղաքներում ավելի քան 1 միլիոն մարդ է մասնակցում ցույցին: Ներկայում Բրազիլիայի նախագահ Դիլա Ռոուսեֆը արտակարգ հանդիպում է անցկացնում՝ երկրում իրավիճակը վերլուծելու համար:







































