Սերժ Սարգսյանի` նախագահական 2-րդ ժամկետն ստանձնելուց հետո հասարակության մի մեծ շերտ սրտատրոփ սպասում է` կլինի՞ համաներում: «Հրապարակ»-ը փորձել է պատկան մարմիններից ճշտել: Նախագահականից ասել են, որ չի սպասվում: Այնուհանդերձ, պնդումներ կան, որ իշխանությունը մտածում է՝ եթե նախօրոք այդ մասին հայտարարվի, հնարավոր է ամնիստիայի մասին լուրը «զարկ» տա հանցագործության աճին, «որոշ տարրեր» մտածեն. «ամնիստիա է լինելու՝ անենք»: Սակայն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ ժխտել է. «Ոչ, չի լինելու համաներում, և ես դա հայտարարում եմ պաշտոնապես»:








































