Շվեյցարացի հետազոտողները հայտարարել են, որ իրենց հաջողվել է ստեղծել փոքրիկ չորքոտանի, գերարագ ռոբոտ, որն իր կառուցվածքով և շարժումներով շատ է հիշեցնում կատվազգիների: Հեղինակները ցանկանում են ռոբոտների նոր սերունդ ստեղծել, որոնք կօգտագործվեն որոնողափրկարարական աշխատանքներում:
Հետազոտողները մանրամասնում են, որ իրենց կողմից ստեղծված ռոբոտն իր չափերով նման է փոքրիկ տնային կատվի կամ էլ հովազի ձագի: Այն կարող է այնքան արագ շարժվել, որքան արագ տեղաշարժվում է չափահաս մարդը:
Նրա նախագծային առավելագույն արագությունը 2 մ/վ է: Ռոբոտը պոչ ունի, բայց գլուխ չունի, ինչը չի խանգարում, որ այն նման լինի կատվազգիների:








































