Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Արևելյան Աֆրիկա կատարած շրջագայության շրջանակներում առաջինը ժամանել է Ուգանդա:
Այստեղ իր պալատում նրան ընդունել է Ուգանդայի 71-ամյա նախագահ Յովերի Մուսեվենին, որն արդեն 30 տարի (1986 թվականից) իշխում է երկրում և Forbes-ի վարկածով աշխարհի 10 ամենավատ բռնապետների թվում զբաղեցնում է 6-րդ տեղը:
Ուգանդայում Էրդողանին պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել Մակարերեի համալսարանի կողմից: Ընդգծվում է, որ դա Էրդողանի համար նմանատիպ 44-րդ դեպքն է:









































