Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված է «Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Ակնկալվում է, որ առաջիկա օրերին կատալոնացիները կդիմեն հռոմեական ակումբի ղեկավարներին` պաշտոնական առաջարկով: «Բարսելոնա»-ն պատրաստ է 11 մլն եվրո վճարել կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց:
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 27 հանդիպումների և 3 գոլ հեղինակել:









































