Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կոնֆեդերացիաների գավաթի 2013 թվականի խաղարկության A խմբի երկրորդ տուրի շրջանակներում Բրազիլիա – Մեքսիկա հանդիպումն ավարտվեց բրազիլացիների՝ 2:0 հաշվով հաղթանակով:
Ավելացված ժամանակում կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկը կրկին ցուցադրեց իր փայլուն տեխնիկան: Նեյմարի ֆանտաստիկ անցումից ու փոխանցումից հետո Ժոն խփեց Բրազիլիայի հավաքականի երկորրդ գոլն այդ խաղում:
Նմանատիպ անցում ու փոխանցում էր կատարել նաև «Բարսա»-ի կիսապաշտպան Ալեքսնադր Սոնգը՝ Լոնդոնի «Արսենալ»-ում խաղալու տարիներին:





































