ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ շփոթել է Օսբորն ազգանունն ունեցող երկու հայտնի մարդկանց անունները: Նրանք են Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնն ու երգիչ Ջեֆրի Օսբորնը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Զավեշտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գանձապետարանի կանցլերը զեկույցով էր հանդես գալիս հարկերի վճարումից խուսափելու վերաբերյալ: Օբաման երեք անգամ արտասանել է, որ միանգամայն համաձայն է Ջեֆրիի հետ: Իր հերթին, նախարարը չի ուղղել նախագահին, սակայն ավելի ուշ ամերիկացի առաջնորդը ներողություն է խնդրել՝ նշելով, որ շփոթել է իր սիրելի ռիթմ-ն-բլյուզ կատարողի անվան հետ:
Sky News-ի հետ հարցազրույցում երգիչն ասել է, որ հիացած է նախագահի խոսքերով, և որ իսկապես չի իմացել, որ նա տարված է իր ստեղծագործությամբ: Երաժիշտը նաև կանցլերի հետ դուետ երգելու առաջարկ է հնչեցրել:







































