Եգիպտական դատարանը չի երկարաձգել երկրի նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆի կալանքի ժամկետը, որը մեղադրվում է անօրինական հարստացման մեջ, հաղորդում է Reuters-ը:
Դատարանը ղեկավարվել է այն նկատառումներով, որ լրացել է ամբաստանյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որն ազատազրկման մեջ է եղել ավելի քան երկու տարի, համենայնդեպս մինչև հաջորդ դատը ազատության մեջ կլինի:
Դատախազության տվյալներով՝ վարչապետ լինելու օրոք Նազիֆը տարբեր կոռուպցիոն սխեմաների միջոցով յուրացրել է շուրջ 10 միլիոն դոլար:
Ահմեդ Նազիֆը Եգիպտոսի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Հոսնի Մուբարաքի նախագահության օրոք՝ 2004-2011թթ.:







































