Մադրիդի «Ռեալ»-ի նախագահներ Ֆլորենտինո Պերեսն ու Ռամոն Կալդերոնը միջոցներ չեն խնայել հարձակվողների տեղափոխությունների նպատակով: 2000 թվականից ի վեր ակումբը հրավիրել է 12 հարձակվողների՝ ծախսելով 282 մլն եվրո:
«Ռեալ» տեղափոխված հարձակվողների թվում կան խաղացողներ, որոնք ունեին ազատ գործակալի կարգավիճակ, ինչպես Էմանուել Ադեբայորն ու Խավյեր Սավիոլան: Բայց կա նաև Քրիշտիանու Ռոնալդուն, որի տեղափոխության արդյունքում տրանսֆերային ռեկորդ սահմանվեց (94 մլն եվրո):
Ռոնալդուի տրանսֆերի դիմաց ծախսած գումարն արդարացրել է ֆուտբոլիստը՝ 202 գոլ խփելով 199 խաղերում: Հաջող էր նաև Ռոնալդոյի տեղափոխությունը՝ 45 մլն եվրոյի դիմաց (177 խաղում 104 գոլ):





































