Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Պաշտոնանկություններ ՊՆ-ում` Նոյեմբերյանի զորամասի աղմկահարույց միջադեպի հետ կապված

Հայաստանի Զինված ուժերի Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու միջադեպի առնչությամբ զինվորական 6 պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից, քննարկվում է այդ օրը պահակային ծառայության մեջ գտնված մարտկոցի հրամանատարին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Խոսքը մայիսի 15-ի աղմկահարույց միջադեպի մասին է, երբ, ըստ քննության, 20-ամյա զինծառայող, զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանը իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելով սպանել էր պահակախմբում ընդգրկված 19-ամյա ծառայակից Լյուքս Ստեփանյանին և գլխից ծանր վիրավորել 19-ամյա Հրաչյա Սարգսյանին, ինչից հետո սպանված զինծառայողի հարազատները արդարադատության պահանջով, ի նշան բողոքի որոշել էին նրա մարմինը բերել կառավարության շենքի մոտ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստացել է անձամբ հետամուտ լինել, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն, և նշանակվեց ծառայողական քննություն:

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ` ծառայողական քննության արդյունքները ցույց են տվել, որ պահակային ծառայություն իրականացնող զինվորներին հսկող սպան` տվյալ մարտկոցի հրամանատարը, դեպքի պահին պահակատանը չի եղել: Թե ուր է եղել նա` պաշտոնապես չի հաղորդվում: «Իր գործն արդեն առանձին քրեականով կգնա: Պահակային և կայազորային ծառայության կանոնագիրքը, ունենալով օրենքի ուժ, ենթադրում է, որ պահակային ծառայության թերացման ժամանակ պատասխանատու անձը կարող է ենթարկվել նաև քրեական պատասխանատվության, եթե դա հիմնավորվի», – ասաց պաշտպանության նախարարի խոսնակը:

«Տվյալ գնդի հրամանատարի տեղակալները երկու, շտաբի պետը գնդի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը ազատվել են պաշտոնից, պաշտոնից ազատվել են նաև տվյալ ստորաբաժանման, այսինքն՝ դիվիզիոնի հրամանատարը, հրամանատարի տեղակալները», – փոխանցել է Հովհաննիսյանը:

Բացի պահակակետը հսկող սպայից, պաշտոնանկ արված մյուս զինվորականներին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր պաշտպանության նախարարությունը չի տեսնում: «Քրեական պատասխանատվության ենթարկելու հարց այս պահին ծառայողական քննությունը չի գտել, որովհետև քրեական պատասխանատվության են ենթարկվում այն մարդիկ, ովքեր կոնկրետ հանցագործություն կատարում կամ անգործություն են թույլատրում հանցագործության կատարման համար: Իսկ այս դեպքում մարդիկ տեղում չեն եղել, մարդիկ անմիջապես ներգործություն չեն ունեցել հանցագործության վրա», – ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հիշեցմանը, որ աղմկահարույց այս դեպքից անմիջապես հետո սկսեցին շրջանառվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի սպասվող պաշտոնանկության մասին լուրերը, պաշտպանության նախարարի խոսնակը արձագանքել է. – «Դրանք մարդկանց ենթադրություններն են, եզրակացություններն են, միգուցե վատ տրամադրությունների և ցանկությունների արդյունքն են: Բացի այդ, տվյալ տրամաչափի պաշտոնյան ազատվում կամ նշանակվում է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»: Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ Խաչատուրովի պաշտոնանկության հիմքեր չկան:

Գլխից ծանր վիրավորված զինվորը` Հրաչյա Սարգսյանը գիտակցության եկել է, սակայն նրա մարմնի ձախ հատվածը չի աշխատում:

Զինծառայող Դավիթ Խաչատրյանը, հիշեցնենք, ձերբակալվել է միջադեպից անմիջապես հետո, ապա նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում