Մյունխենի «Բավարիա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր հիացմունքն է հայտնել թիմի նկատմամբ: Իսպանացի մասնագետը նշել է, որ Գերմանիայի գործող չեմպիոնը զգալի փոփոխությունների կարիք չի զգում:
«Հիանալի կոլեկտիվ է կազմվել, որն արմատական փոփոխությունների կարիք չի զգում»:
Հիշեցնենք, որ 2012/13թթ մրցաշրջանում «Բավարիա»-ն հաղթող է ճանաչվել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցել է:







































